Տղամարդը երեք տարեկան որդուն ցած է նետել երկնաքերի տանիքից և վերջում ինքնասպան եղել 


Նյու-Յորքի բնակիչ արմատներով ուկրաինացի Դմիտրի Կանարիկովը դեկտեմբերի 22-ին իր 3-ամյա երեխային ցած է նետել եկրանքերի տանիքից և վերջում ինքնասպան եղել: Այս մասին հայտնում է BBC-ին:
Փոխանցվում է, որ ամուսնալուծությունից հետո ծնողները չեն կարողացել համաձայնության գալ երեխայի խնամակալության համար: Այն օրը, երբ տղամարդը պետք է իր տղային հանձներ մորը, որոշում է կայացրել, որ պետք է սպանի իր երեխային և ինքանասպան լինի:
Ոստիկանությունից հայտնել են, որ նա իր 3-ամյա զավակի հետ բարձրացել է Մանհեթենի 52 հարկանի շենքի տանիքը, հրել է նրան և վերջում ինքն էլ ցած նետվել:
Դեպքի վայր ժամանած շտապ օգնության աշխատողները հայտնաբերել էին, որ երեխան դեռ ողջ է, սակայն նրանց չի հաջողվել փրկել երեխայի կյանքը: