Ռեստորանի հաճախորդը գնել է 8 կգ կշռող ծովախեցգետին և բաց թողել օվկիանոս
ԱՄՆ Կոննեկտիկուտ նահանգի ռեստորաններից մեկում հաճախորդը գնել է 8 կիլոգրամ քաշով ծովախեցգետին և այն ուտելու փոխարեն բաց է թողել օվկիանոս։
Այդիպիս քաշ ունենալու համար ծովախեցգետնին անհրաժեշտ է ապրել մոտ 80 տարի։ Ռեստորանի հաճախորդը մտածել է, որ կենդանին իրավունք ունի կյանքի մնացած տարիներն անցկացնել իրեն հարազատ շրջակա միջավայրում։