Փափուկ խաղալիքի մեջ պայթուցիկ սարք է հայտնաբերվել


Առաքման ծառայության աշխատակիցները ԱՄՆ Կարոլինա նահանգում հայտնաբերել են փափուկ խաղալիք, որի մեջ պայթուցիկ սարք է տեղադրված եղել:

«Ես ճանապարհի մեջտեղում տեսա արջուկ փափուկ խաղալիքը և որոշեցի հետս վերցնել այն: Երբ բերեցի տուն, տեսա, որ նրա մեջ ինչ-որ բան կա, սարքը հանելուց հետո, պարզվեց, որ դա պայթուցիկ սարք է»,-պատմել է առաքիչը:

Նա զանգահարել է "911" և հայտնել իշխանություններին իր գտած սարքի մասին: Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնել են, որ դա ինքնաշեն պայթուցիկ սարք է, նրանք վնասազերծել են սարքը և տարել փափուկ խաղալիքը: Կատարվում է հետաքննություն: