Ինչո՞ւ ամերիկացիները չեն հավատում Ջորջ Քենեդիի սպանությանը վերաբերվող ոչ մի վարկածի:
Գոյություն ունի ավելի քան 200 վարկած ԱՄՆ 35-ամյա նախագահի սպանության վերաբերյալ, բայց դրանցից ոչ մեկը համոզիչ չէ:
Ինչո՞ւ է ԱՄՆ-ում ընդունված մտածել, որ Քենեդու սպանության իրական պատճառի բացահայտումը կբերի ԱՄՆ պետության փլուզմանը: Ինչու ԱՄՆ ԱԱԾ-ն խիստ գաղտնի է պահում այս սպանության մանրամասներն անգամ այսօր` Քենեդու սպանությունից 50 տարի անց:
РИА Новости գործակալության կազմակերպած ասուլիս-քննարկման ժամանակ քննարկվել է այս և քաղաքական այլ սպանությունների պատճառներն ու հետևանքները:
«Կան իրադարձություններ, որոնք կատարվում են պատմության մեջ և ունեն շատ կարևոր նշանակություն: Տարօրինակ է, Քենեդու անվտանգության աշխատակիցների պահվածքը, այն, որ վարորդը սկսում է դանդաղեցնել ընթացքը: Բավականին հետաքրքիր փաստեր կան, որոնք չեն հրապարակվել, կարծում եմ այս սպանությունը դեռ չի բացահայտվի մոտ 75 տարի»,-ասել է Ռուսաստանի, ԱՄՆ և Կանադայի համալսարանների պրոֆեսոր Վալերի Գարբուզովը: