25-ամյա աղջիկն իր կյանքը կապելու է ամենավտանգավոր սերիական մարդասպանի հետ
ԱՄՆ-ի ամենավտանգավոր և հայտնի մարդասպաններից մեկը' Չարլզ Մենսոնը, կարող է շուտով ամուսնանալ: Նա այժմ 79 տարեկան էև իր պատիժն է կրում Կալիֆորնիայի բանտերից մեկում: Ինչպես գրում է "Rolling Stone"-ը, այն աղջիկն, ում հետ ցանկանում է ամուսնանալ, 25 տարեկան է: Նա մարդասպանի մոտ սկսել է բանտ գնալ' այցելության, երբ 19 տարեկան էր: Մենսոնը գլխավորում է Ընտանիք անունով սենյակը, որտեղ հավաքվում են առավել վտանգավոր մարդասպանները, ովքեր ցմահ են նստած կամ մահապատժի պետք է ենթարկվեն:
25-ամյա աղջիկն ասել է. «Մարդիկ կարող են մտածել, որ ես գժվել եմ, սակայն նրանք ամեն ինչ չգիտեն: Ես այդ ամենին լուրջ եմ վերաբերվում: Թե ինչպես մեր մեջ սեր առաջացավ ես չգիտեմ, սակայն նա իմ ամուսինն է: Նա ինձ ասել է, որ ես այդպես հայտարարեմ»:
Ինքը' Մենսոնը շատ լուրջ է վերաբերվում իր ամուսնությանը: Վերջինս մահապատժի էր ենթարկվելու 1972 թվականի դատական որոշմամբ դերասանու Շերոն Թեյթի սպանության համար: Սերիական մարդասպանի զոհերի ցուցակում կա ևս 6 մարդ: