Ամերիկացիների վստահությունը Օբամայի նկատմամբ հասել է ռեկորդային ցածր մակարդակի
Ամերիկացիների ընդամենը 42 տոկոսն է իր նախագահին համարում վստահության արժանի: Այս մասին գրում է The Raw Story-ն՝ հղում անելով հասարակական կարծիքի հարցումներին:
Վստահության նման կտրուկ անկումն ամերիկացիների՝ իրենց նախագահի նկատմամբ մասնագետները համարում են առողջապահական բարեփոխումը, որն Օբամայի կարևորագույն նախաձեռնություններից էր:
Բարաք Օբամայի հայտնիությունը կտրուկ նվազել էր դեռ այս տարվա հոկտեմբեր ամսվա սկզբին, երբ ԱՄՆ-ի կառավարությունը դադարեցրել էր իր աշխատանքը:
Ամերիկացիների ընդամենը 19-ը տոկոսն է, որ հայտնել է, որ հավատում է բարեփոխման հաջողությանը, մինչդեռ 57 տոկոսը թերահավատորեն է վերաբերվել դրան:
Այս թվերը հանդիսանում առաջին սոցհարցաման արդյունքները, երբ նախագահը ներողություն էր խնդրել բարեփոխման իրականացման ցածր մակարդակի համար: