Բազմազանության արտոնագրերի (Գրին քարտ) 2015 թ. խաղարկության գրանցումները տեղի են ունեցել 2013 թ. հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 2-ը,
իսկ խաղարկության արդյուքները պարզ կլինեն 2014 թ. մայիսի 1-ից
Խաղարկության մասնակցության դիմումի լրացման համար անհրաժեշտ փաստաթղթերն են`
- անձնագիր,
- թարմ լուսանկար (արվում է նաև տեղում`անվճար),
- մինչև 21 տարեկան չամուսնացած երեխաների անձնագրերը կամ ծննդյան վկայականները
Ամուսնացած լինելու դեպքում կազմվում է ընտանեկան փաթեթ, որում ներառվում են ամուսնու/ կնոջ և մինչև 21 տարեկան չամուսնացած երեխաների տվյալները (անհրաժեշտ է ներկայացնել վերոնշյալ փաստաթղթերը ընտանիքի բոլոր անդամների համար):
Մենք մատուցում ենք հետևյալ ծառայությունները.
- Խաղարկության մասնակցության դիմումի լրացում
- Լուսանկարում և լուսանկարի էլեկտրոնային մշակում
- Հաջորդ փուլերի փաստաթղթերի փաթեթի ձևակերպում (DS-230 և DSP-122 անկետաների լրացում, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի թարգմանություն, դեսպանատան հարցազրույցի նախապատրաստում և այլն)
Խաղարկության մասին
Բազմազանության արտոնագրերի ամենամյա ծրագիրը կամ Գրին քարտի խաղարկությունն անցկացվում է Կոնգրեսի որոշման համաձայն և Պետքարտուղարության հովանու ներքո: Այս ծրագիրն ամեն տարի պատահական ընտրության միջոցով ներգաղթային արտոնագիր ստանալու հնարավորություն է տալիս 55.000 անձանց այն երկրներից, որոնք իրավունք ունեն մասնակցել այս ծրագրին: Խաղարկությունն անցկացվում է հիմնականում հոկտեմբերի ամսին, և շահողներն ընտրվում են պատահական ընտրության միջոցով:
Ծրագրիրն ուղղակիորեն իրակացնում է Քենտուկիի հյուպատոսական կենտրոնը, որը գտնվում է Քենտուկի նահանգի Վիլյամսբուրգ քաղաքում: ԱՄՆ Պետդեպարտամենտը հիմնել է Քենտուկիի կենտրոնը 2000թ., որպեսզի Նյու Հեմփշիրի Փորթսմութ քաղաքում գտնվող Վիզաների ազգային կենտրոնից առանձնացնի բազմազանության արտոնագրերի ծրագիրն ու այն իրականացնի Քենտուկիի կենտրոնի միջոցով:
Ուշադրություն: Կա միայն մեկ կենտրոն`Քենտուկիի հյուպատոսական կենտրոնը, որը հանդես է գալիս ԱՄՆ Պետդեպարտամենտի անունից: Նմանատիպ անունով հանդես եկող այլ կազմակերպությունները ոչ մի կապ չունեն ԱՄՆ Պետդեպարտամենտի կամ Քենտուկիի հյուպատոսական բաժնի հետ: Գրանցվել են դեպքեր, երբ որոշ կայքեր հանդես են եկել որպես ԱՄՆ կառավարության պաշտոնական կայքեր կամ ստացվել են էլեկտրոնային հաղորդագրություններ իբր ամերիկյան պաշտոնական կայքերից, որոնք վիճակախաղի մասնակցության դիմումները «լրացնելու» համար գումար են պահանջել: Վճարում կատարվում է միայն հյուպատոսական բաժին դիմում ներկայացնելու ժամանակ, երբ դիմորդը և նրան ուղեկցող ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը պետք է վճարեն բազմազանության արտոնագրին ընթացք տալու և մուտքի ներգաղթային արտոնագրի համար սահմանված գումարները: Այս գումարները վերադարձի ենթակա չեն, նույնիսկ երբ արտոնագրի տրամադրումը մերժվում է:
Մասնակցության նվազագույն պահանջները.
• Մասնակիցը պետք է լինի մասնակցության իրավունք ունեցող երկրներից մեկի բնիկ:
Բնիկ ասելիս սովորաբար նկատի է առնվում այն երկիրը, որտեղ ծնվել է մասնակիցը: Այս պայմանին բավարարելու համար կա ևս երկու տարբերակ. առաջին` մասնակիցը ամուսնացած է ծրագրին մասնակցելու իրավասություն ունեցող երկրի բնիկի հետ,սակայն այս դեպքում ամուսինները պետք է միաժամանակ դիմեն վիզայի համար և միասին մուտք գործեն ԱՄՆ, և երկրորդ` մասնակիցը ծնվել է այնպիսի երկրում, որտեղ ծնվածն այս տարի չի կարող մասնակցել ծրագրին, սակայն նրա ծնողներից և ոչ մեկը չեն ծնվել այդ երկրում կամ նրա ծնվելու ժամանակ չեն եղել այդ երկրի մշտական բնակիչ, ապա նա կարող է ծնողներից մեկի ծննդավայրի հիման վրա դիմել, եթե դա այնպիսի երկիր է, որի բնիկը իրավասու է մասնակցել ծրագրին:
• Մասնակիցը պետք է համապատասխանի ծրագրի կողմից առաջադրվող կրթական կամ
աշխատանքային փորձի պահանջներին:
Կրթություն կամ աշխատանքային փորձ. Մասնակիցը կամ պետք է ունենա միջնակարգ կրթություն, որը համապատասխանում է ԱՄՆ-ում դպրոցական 12-ամյա կրթությանը, կամ վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երկու տարի աշխատած լինի մի այնպիսի մասնագիտությամբ, որի համար պահանջվում է նվազագույնը երկու տարվա ուսուցում կամ երկու տարվա աշխատանքային փորձ:
Եթե ինչ-որ մեկն այս երկու պայմաններին չի համապատասխանում, ապա նա ՉՊԵՏՔ Է դիմում ներկայացնի:
Մասնակցության դիմումի գրացմանը հաջորդող քայլերը.
Քայլ առաջին. Վիճակախաղի բոլոր մասնակիցներից պահանջվում է այցելել կայք, որպեսզի պարզեն իրենց դիմումի կարգավիճակը կամ այլ կերպ ասած պարզեն արդյոք շահել են, թե ոչ:
Քենտուկիի հյուպատոսական կենտրոնը փոստով կամ էլեկտրոնային փոստին շահման մասին ծանուցող նամակներ չի ուղարկի:
Շահող մասնակիցները պետք է ուշադիր կարդան Քենտուկիի հյուպատոսական կենտրոնից ստացված հրահանգները և կատարեն հետևյալը.
1. Պետք է ուշադիր և ճշգրիտ լրացնել անկետաները: Անկետա անցկացված սխալ տվյալները կարող են հետագայում վիզայի մերժման պատճառ հանդիսանալ: Հյուպատոսական կենտրոնի աշխատակիցները այս անկետաների միջոցով ծանոթանում են Ձեզ հետ, ստուգում են Ձեր տվյալները և դրանք համեմատում խաղարկության մասնակցության դիմումի տվյալների հետ: Ուսումնասիրելով Ձեր տվյալները` հյուպատոսական կենտրոնի աշխատակիցները պատրաստում են այն հարցերը, որոնք Ձեզ հետագայում տրվելու են հարցազրույցի ընթացքում: Միայն հարցազրույցից հետո է որոշում կայացվում վիզա տրամադրելու կամ մերժելու վերաբերյալ:
Այսպիսով, անկետաների լրացումը խաղարկության կարևոր քայլերից մեկն է համարվում: Ճիշտ լրացված անկետաները մեծացնում են հարցազրույցը հաջող անցնելու հնարավորությունը:
2. Պատրաստել 5x5 սմ չափի 2 լուսանկար, որի վրա պարզ երևում է դիմում ներկայացնողի դեմքը` սպիտակ կամ բաց գույնի ֆոնի վրա:
Պահանջվող լուսանկարների բնութագիրը կարող եք գտնել այստեղ:
3. Փոստով ուղարկել փաստաթղթերի փաթեթը (անկետաները+լուսանկարները+շտրիխ կոդով թուղթը) Քենտուկիի հյուպատոսական բաժին:Փաթեթը կարող եք ուղարկել սովորական կամ էքսպրես փոստով:
Քայլ երկրորդ. հարցազրույցի պատրաստում
Ստուգեք Ձեր էլեկտրոնային փոստը, քանի որ միայն այդպես եք ստանալու տեղեկություններ հարցազրույցի օրվա, անցկացման վայրի և հաջորդական քայլերի մասին: Ստանալու եք փաստաթղթերի ցանկ, որը պետք է ներկայացնեք ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակցին:
Հարցազրույցի ներկայանալիս անհրաժեշտ է.
1. Պատրաստել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը. պատճենահանել և թարգմանել դրանք
2. Վերցնել տեղեկանք դատվածություն չունենալու մասին. 16 տարին լրացած դիմողները պետք է ներկայացնեն տեղեկանք ՀՀ արտաքին գործերի նախարարությունից դատվածություն չունենալու և հետախուզման մեջ չգտնվելու վերաբերյալ երբևէ օգտագործած անուն-ազգանուններով ու ծննդյան տվյալներով: Եթե դիմողը մեկ տարուց ավել ապրել է այլ երկրում (բացառությամբ ԱՄՆ-ի), ապա տեղեկանք պետք է ներկայացնի նաև այդ երկրի համապատասխան պատասխանատու մարմնից:
3. Անցնել բժշկական քննություն. բժշկական զննումը պետք է իրականացնի դեսպանատան մատնանշած բժիշկներից մեկը: Բժշկական զննման հետ կապված մանրամասներին ծանոթանալու համար կարող եք ուղղակիորեն զանգել դեսպանատան կողմից հավատարմագրված բժիշկներից յուրաքանչյուրին:
Հարցազրույցի ընթացքում հարցեր Ձեզ տալիս է հյուպատոսական բաժնի աշխատակիցը ուղղակիորեն կամ թարգմանչի միջոցով: Հարցերի քանակը և բարդությունը պայմանավորված են այն տեղեկություններով, որոնք Դուք ներկայացրել եք մասնակցության դիմումը և այնուհետ հաղթողի անկետաները լրացնելիս:
Հարցազրույցից հետո Ձեզ կասեն վերջնական որոշումը: Եթե Ձեր դիմումը մեժվում է, ապա Ձեզ տրամադրում են փաստաթուղթ, որտեղ նշված է մերժման պատճառը և համապատասխան հոդվածը: Եթե հարցազրույցը հաջող է անցնում, ապա Ձեզ նշանակվում է օր, երբ պետք է ներկայանաք դեսպանատուն անձնագիրը վերցնելու:
Անձագիրը վերցնելիս անպայման ստուգեք տվյալները` անուն-ազգանունը, վիզայի տրամադրման օրը, վիզայի սպառման ժամկետը և այլն: