Հետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի մասին.
Բոլորը գիտեն, որ ԱՄՆ-ը աշխարհի ամենահզոր տերությունն է, բայց քչերը գիտեն մեդալի հակառակ կողմի մասին։ Ներկայացնում եմ Ձեզ հետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի մասին, որոնք կստիպեն շատերին վերանայել իրենց պատկերացումները ամերիկյան երազանքի մասին.
ԱՄՆ-ը գտնվում է նախավերջին տեղում ընդհանուր կրթվածության մակարդակով, իսկ ֆիզիկայի առումով՝ վերջին։
Եթե 1950 թվականին ամերիկացիների միայն 25 տոկոսն ուներ ավելորդ քաշի խնդիր, ապա 2002-ին այդ թիվն արդեն կազմում էր 65 տոկոս, իսկ նոր հաշվարկները ցույց են տալիս, որ մոտակա 10 տարիների ընթացքում ամերիկացիների 75 տոկոսը տառապելու է ճարպակալությունից։
Տարեկան մոտ 300.000 ամերիկացի մահանում է ճարպակալումից, իսկ տապակած կարտոֆիլի սպառումը վերջին 30 տարիների ընթացքում աճել է մոտ 3 անգամ։
Միայն 2003 թվականին ամերիկացիները ծախսել են 75 միլիարդ դոլար՝ ավելորդ դեմ քաշի դեմ պայքարելու համար։
3 ամենահարուստ ամերիկացիների (Բիլլ Գեյթսի, Ուորրեն Բաֆֆեթի, Փոլ Ալլենի) ընդհանուր կարողությունն ավելի շատ է, քան աշխարհի 60 ամենաաղքատ երկրների ընդհանուր կարողությունը։
ԱՄՆ բնակչության 6 տոկոսին է պատկանում աշխարհի հարստության կեսը։
Ամերիկացիները տարեկան 10 միլիարդ դոլար են ծախսում միայն ընտանի կենդանիների կերի համար։ Այդ գումարը բավարար է, որպեսզի երկու անգամ լուծվեր աշխարհում անգրագիտության հարցը։
Կոսմետիկային ամերիկացիները տարեկան կտրվածքով հատկացնում են 8 միլիարդ դոլար, ինչը 2 միլիարդով ավելին է, քան ամբողջ աշխարհում նախնական կրթության համար հատկացվող գումարը։
1998 թվականին 10 տոկոս կազմող ամերիկյան վերնախավին պատկանում էր երկրի բիզնեսի 90 տոկոսը, բոնդերի 88.5 տոկոսը, հանրային բաժնետոմսերի 89.3 տոկոսը։
Հարստության բևեռացումն իր գագաթնակետին հասավ 2003 թվականին. 1.7 միլիարդ մարդ ապրում են սպառողական կյանքով, մինչդեռ 2.8 միլիարդ մարդ ստիպված է գոյատևել օրական 2 դոլարով, իսկ 1 միլիարդ մարդ տառապում է խմելու ջրի պակասից։ Ընդ որում, աշխարհի բնակչության 12 տոկոսին (Հյուսիսային Ամերիկա և Եվրոպա) վայելում է աշխարհում արտադրվող բարիքների 60 տոկոսը, իսկ Ասիայի ու Աֆրիկայի բնակչությունը (աշխարհի բնակչության 33 տոկոսը)՝ 3.2 տոկոսը։ Թվերով արտահայտված՝ սա նշանակում է, որ միջին ամերիկացին 25 անգամ ավելի շատ է սպառում, քան միջին աֆրիկացին։
ԱՄՆ-ը զբաղեցնում է առաջին տեղն աշխարհում պոռնոկայքերի հաճախելիության ցուցանիշով, մինչդեռ ամերիկացիների 44 տոկոսը չի կարողանում գրել ու կարդալ անգամ 4-րդ դասարանի մակարդակով։
ԱՄՆ-ը առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում. միլիոնատերերի և միլիարդատերերի քանակով, հրազենով կատարված սպանությունների թվով, մեկ շնչին ընկնող սպառված էլեկտրաէներգիայով, աղբի «արտադրությամբ», նավթի և գազի սպառմամբ, մեկ շնչի կողմից ընդունվող կալորիաներով, բռնաբարություններով, մարդու իրավունքների վերաբերյալ չստորագրված միջազգային պայմանագրերով, մինչև 15 տարեկան երեխաներին հրազենով սպանությունների և ինքնասպանությունների թվով։
ԱՄՆ-ը ունի հանցագործությունների ամենաբարձր ցուցանիշը. 2003 թվականին հայտարարվել է 11.9 միլիոն հանցագործության մասին, այդ թվում՝ սպանություններ, բռնաբարություններ, ավազակային հարձակումներ, գողություններ։
2002 թվականի թվյալներով՝ ԱՄՆ-ում գործել է 21500 բանդա, որոնց կազմում եղել է մոտ 731000 մարդ։
Ամերիկյան բոլոր դպրոցներում տեղադրված են մետաղի դետեկտորներ, որովհետև սովորական երևույթ է դարձել, երբ երեխաները դպրոց են գնում զենքով։
Ամերիկացիների 60 տոկոսը գիրք ընդհանրապես չի կարդում, իսկ մնացած 40 տոկոսը մեծամասամբ կարդում է դետեկտիվներ և պոռնոգրաֆիկ գրականություն։
Ամերիկացիների միայն 11 տոկոսն է թերթը կարդում գրեթե ամբողջությամբ, այլ ոչ թե միայն հումորային ու հայտարարության բաժինները։
2004 թվականին անցկացված հարցումների տվյալներով՝ ամերիկացիների միայն կեսն է իրենց կյանքում գոնե մեկ գիրք ամբողջությաամբ ընթերցել։
Անգրագիտության ցուցանիշն ԱՄՆ-ում հասել է 20 տոկոսի և շարունակում է արագորեն աճել։