ԱՄՆ քաղաքացին 1 տարով ազատազրկվել է YouTube-ում սկանդալային տեսանյութ տեղադրելու համար


 Աբու-Դաբիում ԱՄՆ քաղաքացին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման և տուգանվել 2700 դոլար` Միացյալ Արաբական Էմիրությունների ազգային հեղինակությունը ծաղրելու համար:
Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, ԱՄՆ,Կանադայի, Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի 8 քաղաքացիներ նկարահանել և YouTube կայքում տեղադրել են սկանդալային տեսահոլովակ, որը ծաղրի է ենթարկում Դուբայի երիտասարդների ապրելակերպը: Նրանք տեսահոլովակում ցույց են տալիս, թե ինչպես են Դուբայի երիտասարդները փորձում նմանակել ԱՄՆ շոու բիզնեսի ներկայացուցիչներին: