Ամերիկացի սենատորի օգնականին ձերբակալել են մանկական պոռնոգրաֆիա տարածելու համար


ԱՄՆ սենատոր Լամար Ալեքսանդրի օգնական Ջեսի Լոսկարնը ձերբակալվել է այս չորեքշաբթի: Այս մասին գրում է The Washington Post-ը:
35-ամյա Ջեսի Լոսկարնը մեղադրվում է մանկական պոռնոգրաֆիկ նյութ պահելու և տարածելու մեջ:
Փոխանցվում է, որ նա այսօր դեկտեմբերի 12-ին կկանգնի դատարանի առջև:
Լամար Ալեքսանդրն իր միկրոբլոգում գրել է, որ ապշած է այս նորությամբ և պատրաստ է համագործակցել իրավապահ մարմինների հետ. նա անհապաղ աշխատանքից ազատել է Ջեսի Լոսկարնին: