Ինչու՞ Օբաման չի մասնակցում Օլիմպիական խաղերի բացման արարողությանը. Պարզաբանում է Օբաման


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ չի մասնակցաի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Այս մասին վերջինս հայտարարել է Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին գրում է apsny.ge-ն:
«Հաշվի առնելով գործերը, ինձ համար դժվար կլինի հասցնել: Ես կարծում եմ, որ երբ ավարտվի իմ նախագահության շրջանը, ես դեռ կհասցնեմ շատ օլիմպիադաների ներկա լինել» ,- հայտարարել է Բարաք Օբաման:
Ավելի վաղ, Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի նախագահը չի կարող ներկա գտնվել Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, քանի որ ունի շատ խիտ գրաֆիկ: Պատվիրակությունը , որը կներկայանա ԱՄՆ-ի կողմից կազմել է Օբաման: Պատվիրակության մեջ ներառված են նախկին մարզիկներ, ովքեր ունեն որոշակի սեռական կողմնորոշվածություն: Նրա խոսքով' պատվիրակությունը խոսում է ինքն իր մասին: Իրենց կներկայացնեն բացառապես լավագույնները:
«Մենք մարզիկներին չենք գնահատում իրենց սեռական կողմնորոշվածության համար, այլ գնահատում ենք իրենց հասած հաջողությամբ»,- ասել է Օբաման: