Լրագրողը շարունակել է վարել ռեպորտաժը սահադաշտում դեմքը սառույցին հարվածելուց հետո
Տհաճ միջադեպ է տեղի ունեցել ամերիկյան հեռուստաալիքներից մեկում: Հաղորդավարուհի Էմ Էի Ռոսկոն ռեպորտաժ էր վարում սահադաշտից, սակայն հազիվ էր կանգնում անվաչմուշկների վրա: Մի պահ կինը կորցնում է իր հավասարակշռությունն ու ընկնում սառույցին' հարվածելով դեմքը: Այս մասին գրում է Vesti-ն՝ հղում անելով Մետրոյին:
Չնայած ուժգին հարվածին և ցավին հաղորդավարուհին շարունակում է վարել ռեպորտաժը' կարծես ոչինչ չի պատահել: Ավելի ուշ իր միկրոբլոգում լրագրողը գրում է. «Նստած եմ՝ սառույցը դեմքիս պահած: Կարծում եմ, որ կօգնի: Ինձ լավ եմ զգում»:
Աշխատանքի ընթացքում շատ հաճախ լրագրողները բախվում են նմանատիպ դեպքերի հետ: Նմանատիպ դեպքերից է նաև լրագրող Գրանտ Դենիերի դեպքը: Վերջինս ընկել է ուղիղ եթերի ժամանակ: