Վաշինգտոնում կողոպտել են ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամին
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Նյու-Յորք) Գրեյս Մենը հայտնել է, որ Վաշինգտոնում նրան կողոպտել են: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:
Կոնգրեսմենի խոսքով՝ նրան կողոպտել են այս երեքշաբթի օրը:
38-ամյա կնոջ գլխին ետևից հարվածել են ու հափշտակել սև կաշվե պայուսակը: «Սարսափելի էր, բարեբախտաբար՝ ես լուրջ վնասվածքներ չեմ ստացել: Ամեն ինչ կարող էր անհամեմատ վատ ավարտվել»,- հայտարարել է Մենը:
Բժիշկները Մենին ուղեղի համակարգչային տոմոգրաֆիա են արել և տուն են ուղարկել: