Ռուսաստանցիներին ավելի քիչ են մերժում ԱՄՆ վիզա ստանալիս, քան այլ երկրների բնակիչներին
Ռուսաստանի բնակիչների մեծ մասը, ովքեր դիմում եմ ԱՄՆ վիզա ստանալու համար, դրական պատասխանի են արժանանում: Ռուսաստանցիներին ավելի քիչ են մերժում, քան այլ երկրների բնակիչների: Այս մասին հայտնել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Մակֆոլը:
Գլխավոր պատճառը, ինչի համար մերժում են մարդկանց, այն է, որ նրանք սխալ տեղեկատվություն են հայտնում իրենց մասին:
«Նրանք գալիս են և ասում, ես ուսուցիչ եմ, ես ուզում եմ գնալ Ֆլորիդա 2 շաբաթով, բայց անցնում է 20 տարի, իսկ նրանք դեռ Ֆլորիդայում են»,-ասել է Մակֆոլը: