Welcome to the United States of America
Ընդհանուր տեղեկություններ ԱՄՆ մասին ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է, բաղկացած 50 նահանգներից և դաշնային Կոլումբիա մարզից։ Երկիրը մեծամասամբ տեղակայված է Հյուսիսային Ամերիկայի կենտրոնական մասում՝ 48 նահանգներ և Վաշինգտոնի մայրաքաղաքային մարզը։
Հյուսիսից այն սահմանակից է Կանադային, հարավից Մեքսիկային։ ԱՄՆ-ի 2 նահանգները ցամաքային սահման չունեն ԱՄՆ-ի հիմնական տարածքի հետ։
Դրանք են՝ Ալյասկան՝ Հյուսիսային Ամերիկայի հյուսիսարևմտյան հատվածում, և Հավայան կղզիները՝ Խաղաղ օվկիանոսում։
ԱՄՆ-ի բնակչության թիվը կազմում է ավելի քան 309 մլն, այդ ցուցանիշով աշխարհում 3-րդ պետությունն է։ Տարածքի մեծությամբ աշխարհի 4-րդ պետությունն է՝ մի փոքր է զիջում Չինաստանին։ Լայնամասշտաբ ներգաղթի պատճառով, այն աշխարհի ամենաբազմազգ պետություններից մեկն է։
Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմնադրվեց երբ բրիտանական 13 նահանգները միավորվեցին և 1776 թ. հուլիսի 4-ին հռչակեցին իրենց անկախությունը։ ԱՄՆ-ն համարվում է աշխարհի առաջին միջուկային տերությունը և ունի ամենամեծ տնտեսությունը։ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է։
Բազմազանության արտոնագրերի
(Գրին քարտ) 2015 թ. խաղարկության գրանցումները տեղի են ունեցել 2013 թ. հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 2-ը,
իսկ խաղարկության արդյուքները պարզ կլինեն 2014 թ. մայիսի 1-ից
Խաղարկության մասին
Բազմազանության արտոնագրերի ամենամյա ծրագիրը կամ Գրին քարտի խաղարկությունն անցկացվում է Կոնգրեսի որոշման համաձայն և Պետքարտուղարության հովանու ներքո:
Եթե ԱՄՆ-ից բացակայելու ժամանակահատվածը մեկ տարուց պակաս է
Եթե ԱՄՆ-ից բացակայելու ժամանակահատվածը մեկ տարուց պակաս է, ապա Դուք կարող եք վերադարձը արտոնող նամակով ետ վերադառնալ ԱՄՆ: Այդ նամակի համար Դուք պետք է ամերիկյան քաղաքացիների սպասարկման ժամերին (երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 14:00 – 17:00) այցելեք հյուպատոսական բաժին և նամակի տրամադրման համար ներկայացնեք դիմում:
Հարկային նոր օրենքը՝ ԱՄՆ-ի քաղաքացիությունից հրաժարվելու պատճառ
Աշխարհահռչակ երգչուհի Թինա Թըրները հրաժարվում է ամերիկյան քաղաքացիութ-յունից: Այդ մասին հայտնում է Washington Post թերթը` նշելով, որ հոկտեմբերի վերջին երգչուհին դիմում է ներկայացրել Շվեյցարիայում ամերիկյան դեսպանատուն: Արդեն 20 տարի Շվեյցարիայում բնակվող 74-ամյա երգչուհին իր դիմումում նշել է, որ Միացյալ Նահանգների հետ կապեր չունի՝ բացի իր բարեկամներից, և չի ծրագրում ապագայում վերադառնալ ԱՄՆ:
ԱՄՆ նախագահի երդման արարողությունը 224 տարվա պատմություն ունի
Երդմնակալությունը ԱՄՆ-ում իսկական տոն է, բայց մեկ անգամ այն ավարտվել է ողբերգությամբ:
Թոմաս Ջեֆերսոնը ԱՄՆ-ի երրորդ նախագահն էր, բայց առաջինը, ու առ այսօր միակը, որն իր իսկ երդմնակալությանը եկավ ոտքով: Ջեֆերսոնը նաև առաջինն էր, որ երդվեց կոնգրեսում, առաջին երկու նախագահների ժամանակ շենքը դեռ չկար:
Ի՞նչ է մուտքի ներգաղթային արտոնագիրը
Մուտքի ներգաղթային արտոնագիրը դա այլ երկրներում գտնվող հյուպատոսական պաշտոնյայի կողմից տրվող փաստաթուղթ է, որը թույլ է տալիս Ձեզ մեկնել Միացյալ Նահանգներ և դիմել, որպեսզի Ձեզ ընդունեն, որպես օրինական մշտական բնակիչ (LPR): Ձեզ, որպես օրինական մշտական բնակիչ ընդունելու վերջնական որոշումը կայացնում է ԱՄՆ Ազգային անվտանգության դեպարտամենտի մաքսային և սահմանապահ ծառայության ներգաղթային պաշտոնյան:
Հետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի մասին.
Բոլորը գիտեն, որ ԱՄՆ-ը աշխարհի ամենահզոր տերությունն է, բայց քչերը գիտեն մեդալի հակառակ կողմի մասին։ Ներկայացնում եմ Ձեզ հետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի մասին, որոնք կստիպեն շատերին վերանայել իրենց պատկերացումները ամերիկյան երազանքի մասին.
ՊԱՅՔԱՐ ՀՆԴԿԱԿԱՆ ՌԱԶՄԱՇՈՒԿԱՅՈՒՄ. ՄՐՑԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՄՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
Մինչ սառը պատերազմի ավարտը Ռուսաստանը Հնդկաստանի ռազմատեխնիկայի և զինմթերքի գլխավոր արտադրողն էր ու մատակարարը, գրում է իրանական IRAS պարբերականը:
Գաղտնիք չէ, որ Հնդկաստանը աշխարհի թիվ մեկ ռազմատեխնիկա ներմուծողն է, որի որպես ռազմաբազայի «մեխ»՝ շարունակում են մնալ ռուսական օդային և ծովային հին ու նորագույն թողարկումները:
ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՍՏԱՏՎԵՑԻՆ ԱՄՆ-ԽՍՀՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
80 տարի առաջ՝ 1933-ի նոյեմբերի 16-ին, ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ, թեև դրանք գործում էին դեռևս 1807 թվականին:
19-րդ դարում երկու երկրների միջև հարաբերությունները ծավալվում էին Ալյասկայի և Հյուսիսային Ամերիկայում Ռուսաստանի այլ ունեցվածքների շրջանակում: Առաջին Համաշխարհայինի ժամանակ ԱՄՆ ու Ռուսաստանը դաշնակիցներ էին, սակայն 1917-ի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Միացյալ Նահանգները հրաժարվեց ճանաչել խորհրդային կառավարությունը:
Thank You For Your Business