Welcome to the United States Of America
Փափուկ խաղալիքի մեջ պայթուցիկ սարք է հայտնաբերվել
Առաքման ծառայության աշխատակիցները ԱՄՆ Կարոլինա նահանգում հայտնաբերել են փափուկ խաղալիք, որի մեջ պայթուցիկ սարք է տեղադրված եղել:
Ինչո՞ւ ամերիկացիները չեն հավատում Ջորջ Քենեդիի սպանության ոչ մի վարկածի
Գոյություն ունի ավելի քան 200 վարկած ԱՄՆ 35-ամյա նախագահի սպանության վերաբերյալ, բայց դրանցից ոչ մեկը համոզիչ չէ:
25-ամյա աղջիկն իր կյանքը կապելու է ամենավտանգավոր սերիական մարդասպանի հետ
ԱՄՆ-ի ամենավտանգավոր և հայտնի մարդասպաններից մեկը' Չարլզ Մենսոնը, կարող է շուտով ամուսնանալ: Նա այժմ 79 տարեկան էև իր պատիժն է կրում Կալիֆորնիայի բանտերից մեկում: Ինչպես գրում է "Rolling Stone"-ը, այն աղջիկն, ում հետ ցանկանում է ամուսնանալ, 25 տարեկան է: Նա մարդասպանի մոտ սկսել է բանտ գնալ' այցելության, երբ 19 տարեկան էր: Մենսոնը գլխավորում է Ընտանիք անունով սենյակը, որտեղ հավաքվում են առավել վտանգավոր մարդասպանները, ովքեր ցմահ են նստած կամ մահապատժի պետք է ենթարկվեն:
Լրագրողը շարունակել է վարել ռեպորտաժը սահադաշտում դեմքը սառույցին հարվածելուց հետո
Տհաճ միջադեպ է տեղի ունեցել ամերիկյան հեռուստաալիքներից մեկում: Հաղորդավարուհի Էմ Էի Ռոսկոն ռեպորտաժ էր վարում սահադաշտից, սակայն հազիվ էր կանգնում անվաչմուշկների վրա: Մի պահ կինը կորցնում է իր հավասարակշռությունն ու ընկնում սառույցին' հարվածելով դեմքը: Այս մասին գրում է Vesti-ն՝ հղում անելով Մետրոյին:
Վաշինգտոնում կողոպտել են ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամին
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (ՆյուՅորք) Գրեյս Մենը հայտնել է, որ Վաշինգտոնում նրան կողոպտել են: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:
Ռուսաստանցիներին ավելի քիչ են մերժում ԱՄՆ վիզա ստանալիս, քան այլ երկրների բնակիչներին
Ռուսաստանի բնակիչների մեծ մասը, ովքեր դիմում եմ ԱՄՆ վիզա ստանալու համար, դրական պատասխանի են արժանանում
Ռուսաստանցիներին ավելի քիչ են մերժում, քան այլ երկրների բնակիչների: Այս մասին հայտնել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանը:
Ամերիկացիների վստահությունը Օբամայի նկատմամբ հասել է ռեկորդային ցածր մակարդակի
Ամերիկացիների ընդամենը 42 տոկոսն է իր նախագահին համարում վստահության արժանի: Այս մասին գրում է The Raw Story-ն՝ հղում անելով հասարակական կարծիքի հարցումներին: Վստահության նման կտրուկ անկումն ամերիկացիների՝ իրենց նախագահի նկատմամբ...
ԱՄՆ-ում հրաձգության ժամանակ 3 մարդ է մահացել
Չորեքշաբթի երեկոյան ԱՄՆ-ի Թեքսաս նահանգի Հյուսթոն քաղաքում տեղի ունեցած հրաձգության ժամանակ զոհվել է 3, տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ ստացել ևս 2 մարդ:
ԱՄՆ քաղաքացին 1 տարով ազատազրկվել է YouTube-ում սկանդալային տեսանյութ տեղադրելու համար
Այսօր Աբու-Դաբիում ԱՄՆ քաղաքացին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման և տուգանվել 2700 դոլար` Միացյալ Արաբական Էմիրությունների ազգային հեղինակությունը ծաղրելու համար:
Ուսուցչին աշխատանքից ազատել են սեռական կողմնորոշման համար
Ֆիզիկական պատրաստվածության ուսուցչին՝ Գրեգորի Քենիին, աշխատանքից ազատել են սեռական կողմնորոշման համար: Նա միասեռական չէ, ավելին ամուսնացած է և ունի երեք երեխա: Բանն այն է, որ Նյու-Յորքի դպրոցի տնօրենն է իրեն համարում սեռական փոքրամասնություն և դպրոցից հեռացնում է ամուսնացած տղամարդ ուսուցիչներին:
Տղամարդը երեք տարեկան որդուն ցած է նետել երկնաքերի տանիքից և վերջում ինքնասպան եղել
Նյու-Յորքի բնակիչ արմատներով ուկրաինացի Դմիտրի Կանարիկովը դեկտեմբերի 22-ին իր 3-ամյա երեխային ցած է նետել եկրանքերի տանիքից և վերջում ինքնասպան եղել: Այս մասին հայտնում է BBC-ին:
Ռեստորանի հաճախորդը գնել է 8 կգ կշռող ծովախեցգետին և բաց թողել օվկիանոս
ԱՄՆ Կոննեկտիկուտ նահանգի ռեստորաններից մեկում հաճախորդը գնել է 8 կիլոգրամ քաշով ծովախեցգետին և այն ուտելու փոխարեն բաց է թողել օվկիանոս։
Ամերիկացի սենատորի օգնականին ձերբակալել են մանկական պոռնոգրաֆիա տարածելու համար
ԱՄՆ սենատոր Լամար Ալեքսանդրի օգնական Ջեսի Լոսկարնը ձերբակալվել է այս չորեքշաբթի: Այս մասին գրում է The Washington Post-ը:
ԱՄՆ իշխանությունները կարող են ներում շնորհել Սնոուդենին
ԱՄՆ-ի իշխանությունները կարող են ներում շնորհել Սնուդենին: Այս մասին գրում է gazeta-ն՝ հղում անելով CBS News-ին: Այս տեղեկությունները հաղորդվել են ԱՄՆ ազգային անվտանգության ծառայության կողմից:
Ինչու՞ Օբաման չի մասնակցում Օլիմպիական խաղերի բացման արարողությանը. Պարզաբանում է Օբաման
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ չի մասնակցաի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Այս մասին վերջինս հայտարարել է Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին գրում է apsny.ge-ն:
Աշխարհի ամենաթանկարժեք խինկալին արժե 2400 դոլար
Աշխարհի ամենաթանկարժեք խինկալին կարելի է համտեսել Նյու-Յորքի Բրոնքս քաղաքի «Golden Gates» ռեստորանում։
Thank You For Your Business